ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանի կառավարության օրակարգում չկա, իսկ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը զուգահեռ է ընթանում. այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր հրավիրած ասուլիսին։
Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը տնտեսության կայունության բարձրացումն է՝ անկախ այս կամ այն կազմակերպությանն անդամակցությունից. «Մեր արդյունաբերությունը պետք է աճի, մենք պետք է արտադրենք հնարավորինս բարդ ապրանքներ և մատուցենք որակյալ ծառայություններ»,- ասել է նախարարը։
Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։ Կառավարության այս որոշումը ներքին և միջազգային լայն արձագանք է ստացել։ Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքների մասին։ Չնայած վերջին տարիներին Հայաստանի՝ ԵՄ-ի հետ գործընկերության խորացմանը, նշված նախագիծը արդյունքն է անցյալ տարի Հայաստանում քաղաքական և հասարակական մի քանի ուժերի կազմակերպած ստորագրահավաքի և չի ենթադրում երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու քայլերի ընթացակարգ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, աջակցություն հայտնելով նախաձեռնությանը, ևս ընդգծել է, որ օրինագիծը չի ենթադրում ավտոմատ անդամակցություն ԵՄ-ին։ «Վերջնական որոշումը կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով, այլ տարբերակ չկա»,- նշել է նա՝ հիշեցնելով իր դիրքորոշումը, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մերձենալ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը զգուշավոր է արձագանքել նախագծին՝ ասելով, որ «եթե երկիրը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, դա նրա որոշումն է, սակայն կան հստակ պայմանագրային դրույթներ, որոնք սահմանում են անդամակցության գործընթացը»։
Տես՝ Ինչ է՛ և ինչ չէ՛ Հայաստանում քննարկվող ԵՄ անդամակցության մեկնարկի մասին նախագիծը
Ամիսներ առաջ Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավորությանը ՍիվիլՆեթի հետ զրույցում արձագանքել էր նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նա նշել էր, որ իր գերատեսչությունն իրականացնում է տարբեր սցենարների վերլուծություն և գնահատում է հնարավոր բոլոր ռիսկերը։ «Կյանքը սև ու սպիտակ չէ և ցանկացած որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ»,- ասել էր նա։
Հունվարի 9-ի Հայաստանի կառավարության որոշումը և ԵՄ-ին հնարավոր անդամակցությունը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը համեմատել էր «Տիտանիկի» տոմս գնելու հետ՝ պնդելով, որ դա կհանգեցնի էներգակիրների և սննդամթերքի գների աճի, իսկ երկրի արտահանումը կկրճատվի 70-80 տոկոսով։
ԵԱՏՄ-ի հետ առևտրային հարաբերությունները շարունակում են առանցքային դեր խաղալ Հայաստանի տնտեսության համար։ 2024-ի11 ամիսների ընթացքում ԵԱՏՄ-ի հետ ապրանքաշրջանառությունն աճել է 68,3%-ով՝ հասնելով 11,9 մլրդ դոլարի, ինչը կազմում է երկրի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 42%-ը։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ի հետ առևտուրը կրճատվել է 14,1%-ով՝ կազմելով 2,1 մլրդ դոլար կամ ընդհանուր ծավալի 7,5%-ը։
Արշալույս Մղդեսյան
Everyone loves it whenever people come together and share ideas.
Great blog, keep it up!
My blog post; https://casino-online-ca-win.com/