Բարսելոնա – Սելտա՝ 3:1 (տեսանյութ)

Ավարտվեց Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի «Բարսելոնա» – «Սելտա» հանդիպումը։ Կատալոնական ակումբն իր հերթական հաղթանակը (3։1) տարավ և վաստակելով 28 միավոր՝ առնվազն մեկ օրով միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը («Ատլետիկոն» իր հանդիպումն անց է կացնելու վաղը՝ «Վալենսիայի» հետ արտագնա խաղում)։

Հաշիվը հանդիպման 21-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» պաշտպան Ադրիանոն, սակայն 3 րոպե անց Բերմեխոն հավասարեցրեց այն։ Իսկ արդեն հյուրերի գոլին Իսպանիայի փոխչեմպիոնները պատասխանեցին ընդամենը 2 րոպե անց։ Այս անգամ աչքի ընկավ Դավիդ Վիլյան։ Դե իսկ հանդիպման վերջակետը դրեց «Բարսելոնայի» մեկ այլ պաշտպան՝ Խորդի Ալբան։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

http://www.dailymotion.com/video/xutgv0_barcelona-vs-celta-de-vigo-3-1-all-goals-03-11-12-ourmatch-net_sport

Մեկնաբանել