Բարսելոնայի լավագույն մեկնարկն ակումբի պատմության ընթացքում

Արդեն տեղեկացրել ենք, որ իսպանական Պրիմերայի 10-րդ տուրում «Բարսելոնան» 3:1 հաշվով պարտության է մատնել «Սելտային»` վաստակած 28 միավորով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Infostrada-ի հաղորդմամբ՝ այս արդյունքը լավագույնն է կատալոնական ակումբի պատմության ընթացքում: Նախորդ ռեկորդը «կապտանռնագույնները» սահմանել էին 1997/98 մրցաշրջանում՝ 25 միավոր՝ 10 խաղում: Նշենք, որ «Բարսելոնան» կրկնեց Մադրիդի «Ռեալի» ռեկորդը. «արքայական» ակումբի լավագույն արդյունքը մեկնարկային 10 տուրից հետո նույնպես 28 միավորն է, որը մադրիդցիները վաստակել են 2 անգամ՝ 1968/69 և 1991/92 մրցաշրջաններում:

Մեկնաբանել