Ալեքս Ֆորգյուսոն. Պետք է շատ խոշոր հաշվով հաղթեինք Արսենալին

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Արսենալին» պարտության մատնելուց (2:1) հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նկատել է, որ իր սաները կարող էին տպավորիչ հաշվով հաղթանակ տանել:

«Մենք պարտավոր էինք «Արսենալին» 5 – 6 և ավելի շատ գոլ խփել: Հիասթափված եմ, որ չենք կարողանում սեփական հարկի տակ իրացնել մեր առավելությունը: Հաշվին նայելով՝ կարելի է ասել, որ անզիջում պայքար է գնացել խաղադաշտում, բայց ամեն ինչ այդպես չէր:

Ռոբին վան Պերսի՞ն: Այն փաստը, որ նա չտոնեց «Արսենալի» դարպասը խփած գոլը, ամեն ինչ ասում է նրա մասին»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը:

Մեկնաբանել