«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ինտերից» կրած պարտությունից (1:3) հետո գովեստի խոսքեր է ասել մրցակցի ֆուտբոլիստների հասցեին:
«Սա ամենահաճելի պարտությունը չէր: Մենք սովոր չենք պարտվել, երբ լավ ֆուտբոլ ենք խաղում: «Ինտերը» գրագետ խաղ ցուցադրց, Ստրամաչոնիի սաները հաղթանակի մեծ ցանկությամբ էին խաղում: Կարծում եմ՝ նրանք արժանի էին այս հաղթանակին: Մի պահ «Ինտերն» ինձ հիշեցրեց նախորդ տարվա «Յուվենտուսը»: Նրանք կարողացել են լուծել իրենց խնդիրներն ու այժմ նոր մարզչի գլխավորությամբ փորձում են ներգրավվել չեմպիոնական մրցավազքին»,- Իտալիայի հավաքականի դարպասապահի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: