Հայաստանի կառավարությունը որոշեց Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ 2024-ի նոյեմբերի 29-ին գումարված նիստով Փարաքար համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օր էր սահմանվել դեկտեմբերի 11-ը։
Ավագանու արտահերթ նիստով խմբակցությունների կողմից համայնքի ղեկավարի թեկնածու կամ թեկնածուներ չեն առաջադրվել, ինչի հիմքով էլ կառավարությունը երկշաբաթյա ժամկետում պետք է այս որոշումը կայացներ։aa
Նա նաև հայտնեց, որ կառավարության որոշումից հետո ԿԸՀ-ն տարվա առաջին ընտրական օրը՝ մարտի 31-ին, անցկացնելու է արտահերթ ընտրություններ։ Մինչ այդ էլ մարզպետը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատարի։
Փարաքար խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիրն» իրականացրեց նախնական ընտրություններ՝ փրայմերիզմ, որում հաղթեց երկու ամիս առաջ հրաժարական տված համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Կառավարության նիտին արձանագրվեց, որ նա կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Գյումրիից հետո Փարաքարը երկրորդ համայնքն է, որտեղ փրայմերիզ է անցկացնում իշխող ուժն ու իր շարքերից էլ ղեկավար նշանակում։
Լյուդվիգ Գյուլնազարյանը Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար էր ընտրվել 2024-ի մայիսի 31-ին: Նա, սակայն, հրաժարական տվեց դեկտեմբերի 18-ին՝ Երևանում տեղի ունեցած սպանությունից հետո։ Մամուլը գրել էր, որ Գյուլնազարյանն ևս եղել է դեպքի վայրում և հրազենային վնասվածք է ստացել։ Նա էլ լրատվամիջոցներին հայտնել էր՝, որ դեպքի հետ առնչություն չունի․ «Իմ կամքից անկախ հայտնվել եմ մի տեղ ոչ ճիշտ ժամին, ոչ ճիշտ վայրում։ Ես ոչնչի հետ կապ չունեմ»,- ասել էր Գյուլնազարյանը։