Ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ են հինգ կամ ավելի տարիներ. Մերկել

Երկարատև ճգնաժամը լիարժեք հաղթահարելու համար Եվրոպային պետք է հինգ կամ ավելի տարիներ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Associated Press-ը:

«Մենք պետք է մեզ ձիգ պահենք հինգ կամ ավելի տարիներ: Ով կարծում է, թե մեզ կհաջողվի ճգնաժամը հաղթահարել մեկ կամ երկու տարի, սխալվում է»,- հայտարարել է Մերկելը:

Կանցլերն ուշադրություն է հրավիրել վստահության ճգնաժամի վրա, որին բախվել է եվրոգոտին: «Ներդրողների մեծ մասը կասկածում է, որ մենք կարղ ենք կատարել մեր խոստումները»,- նշել է կառավարության ղեկավարը և ավելացրել, որ անհրաժեշտ է ջանքեր գործադրել իրավիճակը ուղղելու համար:

Մերկելը հայտարարել է, որ եկել է տնտեսական քաղաքականության մեջ «մի քիչ կոշտություն» ցուցաբերելու ժամանակը: «Մեզ պետք են կոշտ միջոցներ, որպեսզի վստահություն ներշնչենք մարդկանց բիզնես դնել Եվրամիությունում»,- ասել է կանցլերը:

Մեկնաբանել