Կրիշտիանո Ռոնալդու. Մեսսիի երկրպագուն չեմ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ ոչինչ չի կարող անել, երբ իրեն անընդհատ համեմատում են «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ։

«Ինձ ու Մեսսիին միմյանց հետ արդեն 5 տարի է, ինչ համեմատում են, ի՞նչ կարող եմ անել։ Այս հարցում ոչինչ չեմ կարող փոխել։ Չէ որ ես ո՛չ հեռուստատեսությունում եմ աշխատում, ո՛չ ռադիոյում, ի վիճակի չեմ ամեն ինչ համակարգել։ Նրանց դուր է գալիս համեմամտել մեզ։

Իմ գործն եմ անում՝ մարզվում եմ, ջանում եմ գոլեր խփել և միշտ օգնել թիմակիցներիս։ Չեմ մտածում Մեսսիի հետ համեմատվելու մասին։ Մեսսին գերազանց ֆուտբոլիստ է, մեր հարաբերությունները գործընկերային են։ Ես Մեսսիի երկրպագուն չեմ։ Մենք միմյանց հետ չենք ճաշում, բայց ես նրան հարգում եմ։

Եթե Մեսսին տեղափոխվի Մադրիդ, միասին կխաղանք։ Չնայած՝ դա գրեթե անհնար է», – ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է beIN Sport-ը։