Մարիո Բալոտելին` Time-ի շապիկին հայտնված 2-րդ ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելին հայտնվել է Time հեղինակավոր ամսագրի առաջին էջում՝ «Մարիոյի նշանակությունը» խորագրի տակ։

Ամսագրին տված հարցազրույցում Մարիո Բալոտելին, մասնավորապես, անդրադարձել է ռասիստական երևույթներին. «Ռասիստներն այնքան էլ շատ չեն, և դուք ոչինչ չեք կարող անել նրանց վարվելակերպը փոխելու համար։ Դուք կարող եք խոսել, էլի ինչ-որ բանել անել, սակայն ոչինչ էլ դուրս չի գա, քանի որ նրանք ուղղակի հիմար մարդիկ են։

Երբ ես դեռ հայտնի չէի, շատ ընկերներ ունեի, հիմնականում՝ իտալացիներ։ Ես ռասիստական երևույթների հետ բախվեցի այն ժամանակ, երբ սկսեցի ֆուտբոլ խաղալ։

Հույս ունեմ, որ կօգնեմ Իտալիային դառնալ ժամանակակից երկիր, ինչպիսիք են Անգլիան և ԱՄՆ-ը»։

Մեկնաբանել