Հայաստանն ունի՞ միջուկային այլընտրանք. զրույց Հակոբ Վարդանյանի հետ

Միջուկային վառելիքի մատակարարման շուկայում տեղի են ունենում զգալի փոփոխություններ. այս մասին ՍիվիլՆեթի տաղավարում պատմում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Նա ներկայացնում է, թե ինչպես է վերջին տարիներին արմատապես փոխվել միջուկային վառելիքի մատակարարման համաշխարհային շուկան։ Վարդանյանն անդրադառնում է Ուկրաինայի փորձին, որը միջուկային վառելիք սկսել է ձեռք բերել ամերիկյան Westinghouse ընկերությունից։

Նա խոսում է նաև խորհրդային մոդելի ատոմակայաններում վառելիքի մատակարարների փոփոխության հնարավորությունների և այդ համատեքստում Հայաստանի հեռանկարների մասին։

Մեկնաբանել