- Բաքվում հունվարի 17-ին կայացավ հայ գերիների գործով դատական առաջին նիստը։
- Հաքան Ֆիդանը «կարևոր քայլ է» համարել հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների վերջին համաձայնությունը։
- Վրաստանը պատրաստ է հնարավորն անել Կովկասի կայունության համար, Բաքում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
- Ադրբեջանում վերլուծում են հայ-ամերիկյան փաստաթուղթը։
-
Երևանում շատ ուժեղ բուք է սպասվում
Փետրվարի 19-ից կտրուկ կցրտի։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Փետրվարի 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։
-
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հոդվածով.
ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հոդվածով։ Այս մասին Սիվիլնեթին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)»,- ասաց Ավդալյանը։ Փետրվարի 17-ին պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ նույն օրը՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
-
Ինչո՞ւ են շարունակվում հոսանքազրկումները, և ի՞նչ ներդրումներ է անում ՀԷՑ-ը
«Վերջին տարում հոսանքազրկումների 22%-ը պայմանավորված է շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասմամբ». նշում է Հայաստանի էլեկտրական ցանցերի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով Երևանում հաճախակի դարձած հոսանքազրկումներին: «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում նա տեղեկացնում է, որ մինչև 2026 թվականի վերջը նախատեսվում է ավարտին հասցնել Երևանի կենտրոնում 38 կմ երկարությամբ ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքները՝ երաշխավորելով 98%-ով անխափան էլեկտրամատակարարում:
-
Պարտություն. քննարկում գրքի և 44-օրյա պատերազմի մասին
Փետրվարի 14-ին Երևանում կայացավ «44. Պարտություն։ 2020-ի Արցախյան պատերազմը. իրողություններ և հետևություններ» գրքի շնորհանդեսը։ Գրքի հոդվածների շարքում գլխավորը Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս, լրագրող Վիգէն Չըթըրեանի հետազոտությունն է 2020-ի մարտական գործողությունների մասին, որը հիմնվում է Հայաստանի և Արցախի՝ երեք տասնյակից ավելի ռազմական և քաղաքական գործիչների ու ղեկավարների հետ հարցազրույցների վրա։ Գիրքը հրատարակվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության աջակցությամբ։
-
Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաները քննարկել են Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցային
Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցային ուղու (Արաքսի միջանցք) հարցը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։ Այս մասին հայտնում է vesti.az-ը, հղում անելով Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆիի հետ հանդիպել է Թեհրանում։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տրանսպորտը և տարանցումը, նավթի և գազի ոլորտը, էներգետիկան և հումանիտար հարցերը: Վերանայվել է ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունների հաստատման ընթացքը։
-
Հայտնաբերվել է զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։
-
Եվրոպայի ղեկավարները հավաքվել են Փարիզում՝ քննարկելու Ուկրաինայի հարցը
Եվրոպական առաջնորդներն այսօր հավաքվել են Փարիզում համաձայնեցնելու միասնական ռազմավարությունը Ուկրաինաի հարցում, իսկ ռուս և ամերիկացի պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը։ Փարիզում եվրոպական արտակարգ գագաթնաժողովը տեղի է ունենում Ուկրաինայի գլխավոր ռազմական աջակից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից այն հայտարարությունից հետո, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել պատերազմի դադարեցումը: Ռուսաստանը բացառել է տարածքային զիջումները, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է առանց իր մասնակցության ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խաղաղապահ զորքեր ուղարկել՝ աջակցելու Ուկրաինայի խաղաղության ցանկացած համաձայնագրի։ Օրվա մեկնաբանությունները վկայում են եվրոպական երկրների գիտակցումը, որ […]
-
Մոդիի այցը Վաշինգտոն. Հնդկաստանն ու ԱՄՆ-ն հարաբերությունների նոր էջ են
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի անցյալ շաբաթվա այցը Միացյալ Նահանգներ նշանավորում է աշխարհի երկու խոշորագույն ժողովրդավարությունների միջև խորացող հարաբերությունների կարևոր հանգրվան, գրում է հնդկական Global Order թերթը։ Նրա հանդիպումները նախագահ Դոնալդ Թրամփի և այնպիսի առանցքային դեմքերի հետ, ինչպիսին է Իլոն Մասկը, վկայում են աճող գործընկերության մասին, որը շատերն այժմ անվանում են Հնդկաստան-ԱՄՆ հարաբերությունների ոսկե դար: Մոդիին Վաշինգտոնում ջերմ ընդունելության արժանացավ: ԱՄՆ վարչակազմը կարմիր գորգ էր փռել՝ Սպիտակ տանը պատվո պահակախմբի շարքով նրա այցը պատվելու համար: Հանդիսավոր ընդունելությունն ավելի ընդգծվեց հնդկական սփյուռքի ողջույններով, որոնք մեծ թվով հավաքվել էին՝ իրենց աջակցությունը հայտնելու Հնդկաստանի ղեկավարին: Ռազմավարական մերձեցում և տնտեսական համագործակցություն Հնդկա-ամերիկյան ամրացող հարաբերությունների հիմքում […]