Դոնալդ Թրամփի երդմնակալությունը՝ լուսանկարներով

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Դոնալդ Թրամփը երդվեց որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ։ Վաշինգտոնում սաստիկ ցրտի կանխատեսումների պատճառով երդմնակալության արարողությունը տեղափոխվել էր շենքի ներս, և երդման արարողությունը տեղի ունեցավ Կապիտոլիումի Ռոտոնդայում՝ շրջանաձև դահլիճում։

TIME հանդեսը հավաքել է երդմնակալության ուշագրավ լուսանկարները։

Նախագահական 60-րդ երդմնակալության արարողությունից առաջ Դոնալդ Թրամփը սեղմում է փոխնախագահի թեկնածու ՋԴ Վենսի ձեռքը, իսկ Ուշա Վենսը հետևում է նրանց։ Լուսանկարը՝ Իվան Վուչչի—AP։

Առաջին տիկին Ջիլ Բայդենը, նախագահ Ջո Բայդենը, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը և Մելանիա Թրամփը կանգնած են միասին՝ Թրամփի երդմնակալությունից առաջ։ Լուսանկարը՝ Էնդրյու Հարնիկի—Getty Images։

Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը ժամանում է Կապիտոլիումի գմբեթավոր սրահ՝ 60-րդ նախագահական երդմնակալության արարողությանը։ Լուսանկարը՝ Քենի Հոլսթոնի—The New York Times/Bloomberg/Getty Images։

Արձանների սրահում սպասարկող անձնակազմը պատրաստվում է երդմնակալության արարողությունից հետո ճաշկերույթին։ Լուսանկարը՝ Բրենդան Սմիալովսկիի—AFP/Getty Images։

(Ձախից աջ) Նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նախկին նախագահ Ջորջ Բուշը, նախկին առաջին տիկին Լորա Բուշը և նախկին նախագահ Բարաք Օբաման։ Լուսանկարը՝ Չիփ Սոմոդևիլայի—Getty Images։

Կոնգրեսական Քեթ Քեմաքը և Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը՝ երդմնակալության արարողությանը։ Լուսանկարը՝ Քեվին Դիտշի—Getty Images։

Tesla, SpaceX և X ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը հետևում է երդմնակալության արարողությանը։ Լուսանկարը՝ Չիփ Սոմոդևիլայի—POOL/AFP/Getty Images։

Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը ժամանում են երդմնակալության արարողությանը։ Լուսանկարը՝ Մելինա Մարայի—POOL/AFP/Getty Images։

Դոնալդ Թրամփը գրկում է իր երեխաներին երդման արարողությունից հետո։ Լուսանկարը՝ Չիփ Սոմոդևիլայի—Getty Images։

(Ձախից աջ) Meta-ի գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, Լորեն Սանչեսը, ամերիկացի գործարար Ջեֆ Բեզոսը, Alphabet Inc-ի և Google-ի գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայը և Tesla-ի ու SpaceX-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը։ Լուսանկարը՝ Ջուլիա Դեմարի Նիխինսոնի—POOL/AFP/Getty Images։

Մեկնաբանել