Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
ՀՀ ԱԳ նախարարի այցի մասին ավելի վաղ խոսել էր Լավրովը։ 2024-ի արդյունքներով մեծ ասուլիսի ընթացքում նա ասել էր, որ Միրզոյանն ընդունել է Մոսկվա այցելելու իր հրավերը։
Արարատ Միրզոյանը վերջին անգամ Մոսկվա է այցելել 2024 թվականի հոկտեմբերին՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին։