Ի՞նչ կապեր ունի ԱՄՆ նոր պետքարտուղարը հայկական կազմակերպությունների հետ. Սուրեն Սարգսյան  

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում անդրադառնում է Մարկո Ռուբիոյի՝ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակմանը: Փորձագետի խոսքով՝ Մարկո Ռուբիոն այն գործիչներից է, որը սերտ կապեր ունի հայկական կազմակերպությունների, պաշտոնական Երևանի և Հայ եկեղեցու հետ։ Սարգսյանը շեշտում է, որ Թրամփի վարչակազմի հետ աշխատանքում առանցքային է ավանդական, քրիստոնեական արժեքների վրա հիմնված երկխոսությունը։ Միաժամանակ, նոր նախագահի՝ բազմազանության ծրագրերը վերացնելու նախաձեռնությունը կարող է հանգեցնել այդ նպատակով դաշնային ֆինանսավորման կրճատման։

Մեկնաբանել