Լավրովն ընդունել է Երևան այցելելու Միրզոյանի հրավերը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունել է Արարատ Միրզոյանի հրավերը՝ այցելել Երևան. այս մասին նա հայտարարեց այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին։

«Ես անպայման կօգտվեմ Երևան այցելելու հրավերից, որն այսօր հաստատեց Արարատ Սամվելովիչը։ Մենք նաև կվերականգնենք և կպահպանենք փոխարտգործնախարարների միջև երկխոսության պարբերականությունը»,- ասել է Լավրովը։

Դիվանագետը հավելել է, որ կողմերը պայմանավորվել են առաջիկայում պատրաստել երկու դիվանագիտական գերատեսչությունների միջև խորհրդակցությունների երկամյա ծրագիր։

Սերգեյ Լավրովը վերջին անգամ Երևան է այցելել 2022 թվականի նոյեմբերին։

Մեկնաբանել