Արսեն Թորոսյանը՝ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ

Հունվարի 22-ին Ազգային ժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանին ընտրեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Խորհրդարանի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 65-ը, որոնցից մեկը դեմ էր քվեարկել։

Արսեն Թորոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2018-2021-ին նա եղել է ՀՀ առողջապահության նախարար, 2021-ին հունվար-հուլիս՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, այնուհետև պատգամավոր։

Մեկնաբանել