Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել. հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղաասպանության թեմային։
Հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ի պատասխան Ցեղասպանության մասին հարցի՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, Մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք»,- ասել է Փաշինյանը։
«Այս թեմաների հետ պետք է հարաբերվենք, թե չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարում ենք, թե մենք մեր ինքնությունը չենք կառավարում»,- շարունակել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ դրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք։