Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը ցանկանում է Կասկադում համերգասրահ և նոր թանգարան հիմնել

Քաղաքապետարանը ցանկանում է Կասկադում համերգասրահ և նոր թանգարան հիմնել

Երևանի քաղաքապետարանը սկսել է Կասկադ համալիրի անավարտ հատվածի կառուցման գործընթացը։ Այդ նպատակով արդեն իսկ քաղաքապետարանը հայտարարել է համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման մրցույթը։ 

Նախագծի շրջանակում քաղաքային իշխանությունը ներդրումների միջոցով ցանկանում է կառուցապատել Կասկադի վերին հատվածը, ինչպես նաև ներդրողին օտարել հողատարածք այդ հատվածում, որ բազմաֆունկցիոնալ համալիր կառուցի։

Ըստ հայտարարության՝ կապահովվի մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ: Աշխատանքների ավարտից հետո, ի թիվս այլ բաների, կստեղծվեն համայնքի սեփականություն հանդիսացող համերգասրահ և ժամանակակից արվեստի նոր թանգարան՝ շուրջ 1000 հոգու համար նախատեսված։

Քաղաքաշինական ծրագրի ավարտին Երևան համայնքին պատկանող հողատարածքի վրա պետք է ամբողջապես կառուցված լինի Կասկադ համալիրի անավարտ հատվածը՝ 30 558 քմ մակերեսով: Էսքիզում ներառվող բոլոր գույքային միավորները հանդիսանալու են համայնքի սեփականությունը։

Քաղաքապետարանը նաև նախատեսում է, որ ներդրողին օտարվող շուրջ 7 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում կարող են կառուցվել բազմաֆունկցիոնալ համալիրներ։ Իր հերթին էլ Երևան համայնքը նախաձեռնելու է տարածքում առկա մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ գերակա շահ ճանաչելու որոշման ընթացակարգ։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում