Մանչեսթեր Սիթին ինձ չի պատկանում. Յայա Տուրե

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն մեկնաբանել է այն լուրերը, թե շուտով «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարող է գլխավորել անգլիական ակումբը:

«Գվարդիոլան կարող է գլխավորել «Սիթի՞ն»: Դա ինձ հետ կապ չունի: Ես ընդամենը ակումբի խաղացող եմ, այն ինձ չի պատկանում: Եթե ինչ-որ մեկը միանա մեզ՝ ֆուտբոլիստ, մարզիչ կամ ղեկավար, ես կմնամ նույն տեղում:
Մանչինին գիտակից և հասկացող մարդ է, սակայն աշխատանքը կարող է երբեմն հունից հանել: Շատ դժվար է, երբ քո տրամադրության տակ կա 23 բարձրակարգ խաղացող, իսկ պետք է ընտրել միայն 11-ին», – Տուրեի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:

Մեկնաբանել