Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը Հայաստանում է

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը:

Մեկնաբանել