Իրանի և ԱՄՆ-ի միջև բախման ռիսկն այն աստիճանի է, որ կողմերը մտածում են դրանից խուսափելու մասին, նշում է իրանագետ, Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Աննա Գևորգյանը՝ նկատելով, որ Թրամփի երդմնակալությունից հետո երկխոսության հույսի նշույլներ են երևում։ Վերլուծաբանը անդրադառնում է նաև Իրան-ՌԴ կապերին և նրանց միջև անվստահության բաղադրիչին։
-
Ազգային անվտանգության ռազմավարության հանձնաժողովի կազմը վերանայվել է
Վարչապետի որոշմամբ վերանայվել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը։ Ինչպես նշված է կառավարության հաղորդագրությունում, հանձնաժողովը կնախագահի ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հանձնաժողովը կազմված է 22 անդամից։ Նրանց թվում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահը (համաձայնությամբ), փոխնախարարներ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալը, Արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդականը և այլք։ Ազգային անվտանգության գործող ռազմավարությունն ընդունվել է 2020-ի հուլիսին։ Դրանում ՀՀ ազգային շահերի շարքում ներառված է Արցախի անվտանգության ապահովումը։ Արցախին վերաբերող 11 […]
-
Ռոբերտ Քոչարյանի և Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետքերով
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը թեկուզ աննշան, բայց հնարավորություն է արցախցիների վերադարձի համար։ Թողարկման երկրորդ հատվածում անդրադարձ է կատարվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությանը, որը թիրախավորում էր արցախցի փախստականներին։
-
Պատրիարքարանի սեփականությունը վտանգված է. Երուսաղեմի քաղաքապետարանը ցանկանում է բռնագրավել հայկական
Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանն ահազանգում է․ քաղաքապետարանը մտադիր է բռնագրավել և աճուրդով վաճառել Պատրիարքարանի՝ Հին քաղաքից դուրս գտնվող սեփականությունները՝ պատճառաբանելով 1994 թվականից չվճարված գույքահարկը։ Առաջիկա երկուշաբթի տեղի կունենա վարչական միջնորդության լսում, որտեղ Պատրիարքարանը կփորձի կանխել Արևմտյան Երուսաղեմում դարեր շարունակ իրեն պատկանող գույքի օտարումը։ Եթե միջնորդությունը մերժվի, քաղաքապետարանը կսկսի գույքի բռնագրավման և աճուրդի գործընթացը՝ ձգտելով հավաքել այն, ինչը Պատրիարքարանը համարում է «վիճելի պարտքեր»։ Ըստ Պատրիարքարանի՝ այս պարտքերը երբևէ չեն հաստատվել դատական կարգով։ Պատրիարքարանը բողոքում է քաղաքապետարանի գանձման պաշտոնյայի գործողությունների դեմ։ Վերջինս, առանց վաղեմության ժամկետը հաշվի առնելու և պարտքի ծագման վերաբերյալ հստակ փաստաթղթեր ներկայացնելու, Պատրիարքարանին «աստղաբաշխական» գումարի պարտք է վերագրել։ Հատկանշական է, որ […]
-
Լավրովն ասում է՝ անհրաժեշտ է «մաքրել Բայդենի վարչակազմի ժառանգությունը»
ՌԴ և ԱՄՆ անվտանգության և ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների համար կարող են պայմաններ ստեղծվել, հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկում է։ Այս մասին Պետական դումայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։ «Ինչպես ցույց տվեցին երեկվա բանակցությունները, բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկում է։ Առնվազն կա պատրաստակամություն՝ սկսելու այդ գործընթացը և լուծելու ոչ միայն ուկրաինական ճգնաժամը, այլև ստեղծելու պայմաններ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական և աշխարհաքաղաքական ոլորտում գործընկերության վերականգնման և ընդլայնման համար»,- ասել է Լավրովը։ Նախարարն ընդգծել է, որ երկրներին անհրաժեշտ է «մաքրել Բայդենի վարչակազմի ժառանգությունը»։ Ըստ Լավրովի՝ ԱՄՆ նախկին ղեկավարն արել է ամեն ինչ երկրների […]
-
Տուրօպերատորների հանդեպ պահանջները խստացվում են. ինչպես է արձագանքում ոլորտը
Առցանց եղանակով զբոսաշրջության ծառայություն մատուցող ընկերությունները պետք է մշտապես թարմացվող ինտերնետային կայք ունենան կամ բացի գործադիր մարմնից պետք է աշխատանքային պայմանագրով առնվազն մեկ գրացնված աշխատող ունենան։ Հունվարի 23-ի որոշմամբ՝ կառավարությունը նոր պահանջներ է դրել զբոսաշրջային օպերատորների ու գործակալների առաջ։ Ի՞նչ խնդիր է լուծում կամ առաջացնում նոր որոշումը։
-
Ընտրի՛ր նվեր տուփը և կորցրու գումարդ․ կեղծ հարցում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի անունից
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Սոցցանցերում տարածվում են գրառումներ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը iPhone 15 Pro հեռախոս է տալիս՝ հարցմանը մասնակցելու համար։ «Իմ քույրը աշխատում է V͏i͏v͏a͏-M͏T͏S͏-ում, և նա ասաց ինձ, որ շատ մարդիկ չգիտեն, որ հնարավոր է ստանալ i͏P͏h͏o͏n͏e͏ 1͏5͏ P͏R͏O͏՝ լրացնելով կարճ հարցումը V͏i͏v͏a͏-M͏T͏S͏-ի հատուկ հավատարմության ծրագրի շրջանակներում»,- նշված է գրառման մեջ: Սա հերթական խաբեությունն է, որտեղ հայտնի ընկերության անունն օգտագործվում է վստահություն ներշնչելու և բանկային տվյալներ կորզելու համար։ 830 դրամով iPhone 15 Pro․ երբ գայթակղիչ առաջարկը դառնում է ծուղակ Գրառմանը կցված հղումը տանում է srubthelove.com անվանումով կայք։ Այստեղ առաջարկվում է ընտրել նվերի տուփերից մեկը։ Նշվում է, թե «ճիշտ» […]
-
Ընդլայնվել է կրթական ծախսերի փոխհատուցման շրջանակը
Կառավարությունն ընդլայնել է կրթական ծախսերի փոխհատուցման շրջանակը։ Հաշվետու տարում պարտադիր հայտարարագիր ներկայացրած անձինք կարող են փոխհատուցում ստանալ մի շարք կրթական ծախսերի համար։ Ծնողները կարող են հետ ստանալ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության համար վճարված տարեկան 3000 դրամը՝ յուրաքանչյուր աշակերտի համար։ Փոխհատուցման ենթակա են նաև արտադպրոցական կրթության ծախսերը։ Սա ներառում է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցների ուսման վճարները։ Բացի այդ, փոխհատուցվում են նաև ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված արտադպրոցական ծրագրերի և ոչ ֆորմալ կրթական ծառայությունների վճարները։ 2024 թվականի հաշվետու տարվա համար ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը կդիտարկվի հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ։
-
Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Գյումրի համայնքի նախկին ղեկավարը մի խումբ անձանց օժանդակությամբ օտարել է մասնավորեցման ոչ ենթակա «Սև Բերդ» ամրոցի շրջակա տարածքի հողերը։ «2015-ի փետրվարի 9-ին Գյումրի քաղաքի 1 հա մակերեսով պատմության և մշակութային արժեք ներկայացնող հատուկ պահպանվող տարածքի հողը Պաշտպանության նախարարության կողմից ուղղակի վաճառքով՝ 13 մլն ՀՀ դրամով ապօրինի օտարվել է համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող ընկերության աշխատակից և մեկ այլ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Ս.Ջ.-ին [Սամվել Ջանոյան – ՍիվիլՆեթ]»,- նշված է հաղորդագրությունում: Գյումրիի Սև Բերդի շրջակայքի […]