Ինչպե՞ս կարող է Հայաստանը դառնալ արժեթղթերի առևտրի տարածաշրջանային կենտրոն։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում զրուցել ենք Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանի հետ։
Հարցազրույցում քննարկվում են կապիտալի շուկայի զարգացման արդի միտումները և Վարշավայի ֆոնդային բորսայի հետ համագործակցության արդյունքները։ Եգանյանը մանրամասնում է, թե ինչպես կարող է Հայաստանը վերածվել արժեթղթերի առք ու վաճառքի միջազգային հաբի՝ տարբեր բորսաների հետ ինտեգրման միջոցով։ Նա նաև անդրադառնում է ներդրումային բանկերի և բրոքեր-դիլերների աճող դերակատարությանը՝ որպես կապիտալի շուկայի զարգացման առանցքային գործոն։