Կրիշտիանո Ռոնալդուն չի ներկայացել դատարան

Այսօր՝ նոյեմբերի 5-ին Մարդիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն չի ներկայացել Միլանի դատարան, որտեղ քննվում է Սիլվիո Բեռլուսկոնիի գործը։ Այս դատավարության ժամանակ Ռոնալդուն պաշտպանական կողմի միջնորդությամբ պետք է հանդես գա որպես վկա։

Բացի այդ, մարոկուհի Ռուբին, ում ցուցմունքների հիման վրա հարուցվել է այս քրեական գործը և Բեռլուսկոնիին անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու մեղադրանք է ներկայացվել, պատմել է, որ հենց Բեռլուսկոնիի առանձնատանը սեռական հարաբերությունների մեջ է եղել Կրիշտիանո Ռոնալդուի հետ։

Մինչդեռ, հայտնի քաղաքական գործիչը հայտարարում է, որ ինքը թեպետ հրավիրել է Ռուբիին իր տուն, սակայն սեռական հարաբերությունների փաստը հերքում է։