Իկեր Կասիլյասի պատասխանը՝ Կրիշտիանո Ռոնալդուին

Այսօր Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն հայտարարել է, որ «Ոսկե գնդակի» դափնեկրին որոշելիս կքվեարկեր իր օգտին, և կարծիք էր հայտնել, որ բոլոր խաղացողները դա կանեին։ Սրան ի հակադրումն, նրա թիմակից Իկեր Կասիլյասն ասել է, որ չի քվեարկի իր օգտին։

«Անկեղծ ասած՝ նման կերպ չէի քվեարկի։ Նախընտրում եմ, որպեսզի մյուսները գնահատեն իմ աշխատանքը, այլ ոչ թե ես։

Զարմանում եմ, թե ինչու դարպասապահներին չեն համարում էական խաղացողներ։ Խաղադաշտի ֆուտբոլիստներին ավելի մեծ նախապատվություն է տրվում։

Կարող եմ վստահեցնել՝ այս մրցաշրջանը լավագույնն էր Ռամոսի համար վերջին 8 տարիների ընթացքում։ Նա հիասքանչ էր խաղում Չեմպիոնների լիգայում և Եվրո 2012-ում, սակայն մարդիկ հիշում են Չեմպոինների լիգայում «Բավարիայի» հետ խաղում նրա չիրացրած 11-մետրանոցը», – ասել է Կասիլյասը։ Այս մասին հաղորդում է Football Espana-ն։