Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Սոցցանցերում ակտիվ տարածվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող խոսքեր՝ իբր նա հայտարարել է, թե «Մենք ոչ թե Թուրքիայից հողեր ենք պահանջում, այլ պահանջում ենք, որ Թուրքիան վերջ դնի Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասի անօրինական բռնազավթմանը»։

Այս խոսքերի հեղինակը ոչ թե Լավրովն է, այլ պատմաբան և քաղաքական գործիչ Արա Պապյանը։
Առաջին անգամ չէ, որ այս խոսքերը վերագրվում են ՌԴ արտգործանախարարին։ 2020-ի հոկտեմբերին այն կրկին մեծ տարածում էր ստացել, ինչին անդրադարձել էր Infocom.am-ը և հերքել։
Հունվարի 22-ին հերքված տեղեկությունը Ֆեյսբուքում կրկին շրջանառել է Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Ալավերդյանը։ Նրա գրառումն այն պահին ուներ ավելի քան 1,100 տարածում։

Արա Պապյանը այս խոսքերը ներառված են 2012-ին տպագրված նրա՝ «Հայրենասիրություն հայոց պահանջատիրության իրավական հիմքերը և հարակից հարցերը» խորագրով հոդվածների ժողովածուում։ Այն տեղ է գտել «Տարածքի օրինական իրավատիրության և Սալմաստի ու Խոյի մասին» հոդվածում (էջ 149)։