Գլխավոր Լրահոս

Փորձում էին համակարգը տանել կոլապսի, ինչը ձախողվեց․ Ավինյան

Փորձում էին համակարգը տանել կոլապսի, ինչը ձախողվեց․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ ավագանու ընդդիմադիր ուժերի՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարը ձախողվել է։ Փետրվարի 3-ի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին նա ընդդիմության գործողությունները որակեց որպես «շոու»։

«Հիմնական նպատակը ոչ թե գինն էր, այլ փորձ էր արվում համակարգը տանել կոլապսի, որը ձախողվեց։ Վերադարձը նախկին համակարգին անհնար է»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ պետք է դադարեցնել «քաղաքական շոուները» հասարակական տրանսպորտում։

Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ նոր համակարգի ներդրումից հետո ստացվել են բողոքներ քարտերից կրկնակի գանձումների վերաբերյալ։ Ըստ նրա՝ նման դեպքեր հնարավոր են, երբ նախկինում քարտով վճարում է կատարվել առանց բավարար միջոցների, և գումարը գանձվում է հետագայում՝ հաշվին միջոցներ մուտքագրելուց հետո։

Նիստի ընթացքում Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը տեղեկացրեց փետրվարի 1-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի մասին։ 

«Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքը արտակարգ կանգառ է կատարել։ Քաղաքացիներից մեկը ներսից միացրել է արգելակման ազդանշանը։ Մինչև մեքենավարը զեկուցել է դրա մասին, 4-5 հոգի պատից անցել են և փորձել են ներկել գնացքները»,- ասաց նա, իսկ Ավինյանը շտկեց, որ ոչ թե փորձել են, այլ ներկել են։ Այնուհետև եկել են ոստիկաններն, ու քրեական գործ է հարուցվել։ Տվյալ անձինք ձերբակալվել են։

Փետրվարի 1-ից Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև երիտասարդական շարժումներ պայքարում են տրանսպորտի թանկացման դեմ՝ մարդկանց հորդորելով վճարել հարյուր դրամ։

Գևորգ Թոսունյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում