ՊՆ շարժական հոսպիտալը Գերմանիայի ԱՄՆ ռազմաբազայում մասնակցում է զորավարժության

ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցում է «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ մասնակցությունը կազմակերպվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում։

«Վարժանքին ներգրավված են ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները։ Վերջիններս համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում՝ բուժօգնության հաջորդ փուլ։

Զորավարժության նպատակն է բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել