Գլխավոր Լրահոս

2020-ի պատերազմից հետո «Զինապահ» հիմնադրամի հատկացումները գերազանցել են 105 մլրդ դրամը

2020-ի պատերազմից հետո «Զինապահ» հիմնադրամի հատկացումները գերազանցել են 105 մլրդ դրամը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը վերջին չորս տարում հատկացրել է ավելի քան 105 միլիարդ դրամ՝ զոհված, անհայտ կորած և ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող զինծառայողների ընտանիքներին:

Հիմնադրամը, որի միջոցները գոյանում են հարկատուների դրոշմանիշային վճարներից և սեփական ակտիվների կառավարումից, զինվորական ծառայության ընթացքում զոհված, անհայտ կորած և վիրավորված զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության հիմնական երաշխավորն է։ 

Հիմնադրամի թարմացված կայքի գլխավոր էջում այժմ հասանելի է վիճակագրություն՝ ներառյալ հավաքագրված միջոցների և հատկացումների դինամիկան ըստ տարիների, շահառուների քանակական բաշխվածությունը, ինչպես նաև սեփական ակտիվների կառավարումից ստացված եկամուտներն ըստ տարիների:

Հիմնադրամի հավաքագրած միջոցների ընդհանուր ծավալը 2017-2025թթ. ընթացքում հասել է 222,9 միլիարդ դրամի: Միայն 2024թ. ընթացքում հավաքագրվել է 45,4 միլիարդ դրամ:

Ներկայում հիմնադրամի շահառուների թիվը հասնում է 5 484-ի: Նրանցից 4 555-ը զոհված զինծառայողների ընտանիքներ են, 248-ը՝ անհայտ բացակայող զինծառայողների հարազատներ, իսկ 681-ը՝ ֆունկցիոնալ սահմանափակումներ ունեցող զինծառայողների ընտանիքներ:

2020թ. արցախյան պատերազմից հետո հիմնադրամի հատկացումները կտրուկ աճել են: Եթե 2019թ. հատկացվել էր 822 մլն դրամ, ապա 2020թ. այս ցուցանիշը տասնապատկվել է՝ հասնելով 8 մլրդ դրամի: 2021թ. ևս գրանցվել է հատկացումների սրընթաց աճ՝ 44,4 մլրդ դրամ: 2022-2023թթ. հատկացումները համեմատաբար նվազել են՝ կազմելով համապատասխանաբար 16,8 և 14,7 մլրդ դրամ:

Ընթացիկ տարվա հունվարի հատկացումները կազմել են 1,5 միլիարդ դրամ, իսկ 2024-ին՝ 21,5 միլիարդ դրամ:

Ուշագրավ է, որ հիմնադրամի սեփական ակտիվների կառավարումից ստացված եկամուտները ևս աճի միտում են դրսևորել՝ 2021թ. 1,8 միլիարդ դրամից 2025թ. հասնելով 25,3 միլիարդ դրամի:

***

«Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ստեղծվել է 2017-ին հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում