Գլխավոր Լրահոս

2025-ի ամառվանից բռնարարների նկատմամբ կկիրառվեն էլեկտրոնային ձեռնաշղթաներ 

2025-ի ամառվանից բռնարարների նկատմամբ կկիրառվեն էլեկտրոնային ձեռնաշղթաներ 

«Ընտանեկան բռնության լատենտայնություն ամենաբարձրը Գեղարքունիքի մարզում է», - ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասել է Համայնքային ոստիկանության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Էդգար Պետրոսյանը։ Նա խոսել է Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի ընդհանուր պատկերի ու նաև իրենց կողմից ձեռնարկվող քայլերի մասին։

Ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը վերջին վեց տարիներին.

Վիճակագրությունից պարզ է դառնում, որ վերջին երկու տարվա ընթացքում ընտանեկան բռնության դեպքերն աճել են, բայց ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ դա դրական ցուցանիշ է, քանի որ մարդիկ սկսել են ավելի շատ բարձրաձայնել ընտանեկան բռնության մասին։ Կա տարբերություն ամբողջ հանարպետության ու մարզերի վերլուծության առումով. օրինակ, 2024 թվականի վերլուծությամբ Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության դեպքերի լատենտայնությունն ավելի բարձր է եղել։

«Լատենտայնության բարձր լինելը պայմանավորված է նախ կարծրատիպերով, դրանից բխող հանրային անտարբերությամբ, այսինքն մարդիկ իմանում են և համարում են դա նորմալ. այստեղ մենք շատ աշխատանք ունենք կատարելու մեր գործընկերների հետ, պետք է ակտիվացնենք համագործակցությունը հասարակական կազմակերպությունների հետ, տեղական լրատվական ծառայության հետ, նաև կատարենք իրազեկման մեծ միջոցառումներ», - ասում է Էդգար Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Արարատի մարզում էլ ավելի շատ են դեպքեր արձանագրվել և այստեղ էլ արդեն կարող է մեծանալ բռնության դեպքի կրկնության վտանգը և որոշակի աշխատանքներ այս ուղղությամբ պետք է տանեն։

Էդգար Պետրոսյանը

Խոսելով լատենտայնության վերացման համար ձեռնարկվող քայլերի մասին՝ Պետրոսյանը նշեց, որ այս տարվա գարնանը կգործարկվի SafeYou հավելվածը, որի միջոցով մարդիկ կկարողանան անանուն տարբերակով հայտնել բռնության դեպքի մասին։

«Այդտեղ կա նաև անանուն չատ, որի միջոցով մարդիկ կարող են շփվել և հայտնել տեղեկություններ տեղի ունեցող բռնությունների մասին, եթե չեն ցանկանում իրենց անհատական տվյալները հրապարակել, մինչև իրազեկմամբ ադեն որոշակի արդյունքի կհասնենք։ Այսինքն համատեղելու ենք և իրազեկումը, և այսպես ասած անանուն դիմելու հնարավորությունը»։

2025 թվականի ամառվանից արդեն կկիրառվեն նաև էլեկտրոնային ձեռնաշղթաներ, որոնցով ոստիկանությունն առավել հստակ կարձանագրի՝ արդյոք բռնարարը խախտում է արգելքն ու մոտենում իր կողմից բռնության ենթարկվածին։ Էդգար Պետորսյանի խոսքով՝ սա առավել արդյունավետ վերահսկման հնարավորություն կտա բարդ դեպքերում։

Բայց, անկախ ձեռնարկվող միջոցառումներից, ոստիկանության ներկայացուցիչը դասական ընտանեկան բռնության մասով լուրջ խնդիրներ է տեսնում, քանի որ այն կրկնվելու միտում ունի, և բռնարարներից շատերն էլ ինքնասպան են լինում, երբ սահմանափակվում է հասանելիությունը բռնության ենթարկված անձին։

Թե այս ուղղությամբ աշխատանքները որքանով կլինեն արդյունավետ, Պետրոսյանը դժվարացավ ասել.  «Ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը. բռնարարը կամ բռնություն գործադրող անձը որպես մարդկանց տեսակ այլ է, սովորական կոնֆլիկտի հետ սա չպետք է շփոթել, այն բավականին լուրջ աշխատանք է պահանջում», - հավելեց Պետրոյսանը։

Կարդացեք նաև՝

Պատրաստեց Սիրանուշ Ադամյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում