Թուրքիան ԵՄ անդամ է. Էրդողան

Եվրոպայում բնակվում է ավելի քան 5 մլն թուրք, և չնայած դրան՝ Թուրքիային Եվրամիություն չեն ընդունում: Այս 5 մլն թուրքերը ապացույցն են այն բանի, որ Թուրքիան գործնականում ԵՄ անդամ է: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեթ Թայիփ Էրդողանը, հաղորդում է TRT Turk-ը:

Էրդողանի խոսքով՝ եթե տասը տարի առաջ Թուրքիան հիացմունքով էր նայում ԵՄ-ին, ներկայում ԵՄ-ն է հիացմունքով նայում Թուրքիայի տնտեսական աճին: «Այս պայմաններում Թուրքիան կարող է հրաժարվել ԵՄ անդամակցությունից», -ասել է Էրդողանը:

Մեկնաբանել