«Եթե երկիրը անդամակցում է որևէ միության, ցանկացած պարագայում դա պիտի բխի նրա շահերից»,- «ՍիվիլՆեթ բիզնեսի» տաղավարում ասում է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ռիսկերի ու տնտեսական հետևանքների մասին:
Նա բացատրում է, որ նման քայլերը պահանջում են երկարատև ուսումնասիրություն և մանրակրկիտ պլանավորում՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները: Թունյանը նաև անդրադառնում է տնտեսական աճի դանդաղման պատճառներին և բարձր տեխնոլոգիաների ոլորտում սպասվող պետական ներդրումներին: Նա կարծում է, որ 2024-ին տնտեսական աճը կկազմի 5-6%՝ պայմանավորված նախորդ տարիների բարձր բազայով: