Պապիկյանը Հնդկաստանում մասնակցել է Aero India ցուցահանդեսին

ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Հնդկաստանում է։ Նախարարը փետրվարի 10-ին Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է Aero India ցուցահանդեսի բացմանը։

«Շրջել եմ ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Սուրեն Պապիկյանը Հնդկաստանում է փետրվարի 8-ից։

Aero India ցուցահանդեսն անցկացվում է 15-րդ անգամ։ Առաջին անգամ այն անցկացվել է 1996 թվականից։ 2025 թվականին ցուցահանդեսին կմասնակցեն 150 արտասահմանյան ընկերություններ։

Aero India-ն Ասիայի օդատիեզերական և պաշտպանական ամենամեծ ցուցահանդեսն է։ Այն կանցկացվի փետրվարի 10-ից 14-ը:

Մեկնաբանել