Շառլ Ազնավուրը և Ջիվան Գասպարյանը համատեղ ալբոմ կթողարկեն

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը և դուդուկի անվանի վարպետ Ջիվան Գասպարյանը համատեղ ալբոմ կթողարկեն: Ըստ Nouvelle d’Armenie պարբերականի՝ այս մասին Ռուսաստանի Իժևսկ քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ջիվան Գասպարյանը:

Արդյոք ծանո՞թ է Ազնավուրի հետ հարցին՝ Ջիվան Գասպարյանը պատասխանել է. «Շառլը իմ մոտ ընկերն է և շատ լավ մարդ: Մենք պատրաստվում ենք համատեղ ալբոմ թողարկել»:

Ջիվան Գասպարյանը Իժևսկում էր հյուրախաղերով: Դուդուկի վարպետը հանդես է եկել իր թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի և «Հայաստանի վիրտուոզներ» համույթի հետ համատեղ: