Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պայմանավորվել են «անհապաղ բանակցություններ սկսել», զրույցը «շատ արդյունավետ» է եղել։ Զրույցի մասին առաջինը հայտնել Է Դոնալդ Թրամփը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրել է նա իր Truth Social սոցցանցում: Թրամփի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկան, արհեստական բանականությունը, «դոլարի ուժը և շատ այլ թեմաներ»: Պեսկովը թեմաների թվում նշել է նաև պահվող անձանց փոխանակումը, Իրանի միջուկային ծրագիրը և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությունը: «Առաջին հերթին երկուսս էլ համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել միլիոնավոր մահերը Ռուսաստանի և … Continue reading Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում