Հայաստանում տարեկան միջինում 100 երեխայի մոտ ախտորոշվում է քաղցկեղ, որոնցից 70-ը կարողանում են հաղթահարել հիվանդությունը։ Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։
ՍիվիլՆեթի հետ զրույցում 13-ամյա Անգելինան, որի մոտ մեկ տարի առաջ հայտնաբերվել է սուր լիմֆոբլաստային լեյկոզ, պատմել է իր ընկերների, բուժման ու երազանքների մասին։