Մահացել է իրավապաշտպան, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը

Մահացել է իրավապաշտպան, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ավետիք Իշխանյանը։ Մահվան լուրը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղադրվել է նրա փետրվարի 6-ի «Վերջին գրառում» վերտառությամբ գրությունը։
Ավետիք Իշխանյանը ծնվել էր 1955-ին Երևանում։ Նա իրավապաշտպան էր, հասարակական գործիչ, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» հասարակական կազմակերպության ղեկավարը։
1987-ին համախոհների հետ հիմնադրել էր «Մաշտոց» կրթական միավորումը։
1988-ի օգոստոսից Իշխանյանը եղել է «Ղարաբաղ կոմիտեի» անդամ։
1996-ին հիմնադրել էր «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»։ Ավետիք Իշխանյանը գիտական աշխատանքների, հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
2020-ի Ղարաբաղյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Իշխանյանը հանդես էր գալիս Հայաստանի ղեկավարության քննադատությամբ։
Թեմա
Civilnet









