Ուզբեկ ըմբիշը դոպինգի պատճառով զրկվեց օլիմպիական մեդալից

Ազատ ոճի ըմբիշ, Ուզբեկստանը ներկայացնող Սոսլան Տիգիևը, ով բրոնզե մեդալ էր նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերում, զրկվել է իր պարգևից, քանի որ դոպինգ-թեստը տվել է դրական արդյունք։ Հաղորդում է AP-ն։

74 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգիևը թեստը հանձնել է Խաղերի ժամանակ և նրա արյան բաղադրության մեջ եղել է արգելված խթանիչ համարվող մեթիգեկսանամին։

Այսպիսով, նա դարձել է 2-րդ մարզիկը, ով արգելված խթանիչներ օգտագործելու պատճառով զրկվել է մեդալից։ Ավելի վաղ ՄՕԿ-ը պատժել էր բելառուսցի թեթևաթլետ Նադեժդա Օստապչուկին։

Մարզական գործընկեր` SportArmenia.com