Եվրոպական առաջնորդներն այսօր հավաքվել են Փարիզում համաձայնեցնելու միասնական ռազմավարությունը Ուկրաինաի հարցում, իսկ ռուս և ամերիկացի պաշտոնյաները պատրաստվում են հանդիպել Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու նպատակով, հաղորդում է Reuters-ը։
Փարիզում եվրոպական արտակարգ գագաթնաժողովը տեղի է ունենում Ուկրաինայի գլխավոր ռազմական աջակից, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից այն հայտարարությունից հետո, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել պատերազմի դադարեցումը: Ռուսաստանը բացառել է տարածքային զիջումները, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է առանց իր մասնակցության ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է խաղաղապահ զորքեր ուղարկել՝ աջակցելու Ուկրաինայի խաղաղության ցանկացած համաձայնագրի։
Օրվա մեկնաբանությունները վկայում են եվրոպական երկրների գիտակցումը, որ իրենք պետք է ավելին անեն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար: Վաշինգտոնը հստակ է դարձրել, որ Եվրոպան պետք է դադարի ապավինել ԱՄՆ-ին իր պաշտպանության համար:
Խաղաղապահ ուժերը ոչ միայն կմեծացնեն Ռուսաստանի հետ ուղղակի բախման վտանգը, որը 2022-ին լայնածավալ ներխուժում ձեռնարկեց Ուկրաինա, այլև կծանրաբեռնեն եվրոպական բանակները, որոնց զինանոցները սպառվել են Ուկրաինային մատակարարումների և հարաբերական խաղաղության տասնամյակների պատճառով:
Կան նաև բարդ հարցեր այն մասին, թե ինչպես եվրոպական որոշ երկրներ, որոնց հանրային ֆինանսների ոլորտը առանց այն էլ ծանրության տակ են, կվճարեն նման ընդլայնված ռազմական պարտավորությունների համար:
Եվրոպայի առաջնորդները, այդ թվում՝ Սթարմերին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտենին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն արդեն խոսել էր Թրամփի հետ:
Գերմանիան հայտարարել է, որ «չի խուսափի» ցամաքային զորքեր տրամադրելուց, սակայն Փարիզում կոնկրետ համաձայնագրեր չեն ակնկալվում:
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն ասել է, որ «միանգամայն հնարավոր է» շվեդական խաղաղապահների ուղարկումը, եթե և երբ լինի հստակ մանդատ: Նիդեռլանդների կառավարությունը հանգստյան օրերին նույնպես ազդանշան է տվել, որ կարող է ներդրում ունենալ՝ հստակ մանդատի և էսկալացիայի դեպքում ԱՄՆ-ի աջակցության երաշխիքի դեպքում:
Այնուամենայնիվ, Ուկրաինայի հարևան Լեհաստանը, որն ունի ՆԱՏՕ-ի երրորդ ամենամեծ բանակը, հայտարարել է, որ զորքեր չի տրամադրի։ Իսպանիան ասել է, որ նման առաջարկի համար դեռ շատ վաղ է:
ԱՄՆ-ը և Ռուսաստանը հանդիպում են Սաուդյան Արաբիայում
Թրամփը անցյալ շաբաթ ցնցեց Ուկրաինային և եվրոպական դաշնակիցներին, երբ առանց նրանց հետ խորհրդակցելու հայտարարեց, որ պատերազմը դադարեցնելու շուրջ քննարկումներ անցկացնելու համար զանգահարել է Ռուսաստանի նախագահ Պուտինին, որը երկար ժամանակ մեկուսացված էր Արևմուտքի կողմից:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները կհանդիպեն Սաուդյան Արաբիայում երեքշաբթի: Նախատեսվում է, որ այդ քննարկումներին կհաջորդեն նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումը:
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանը երկուշաբթի Ռիադում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլցի և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիթկոֆի հետ, որոնք ԱՄՆ բանակցային թիմի անդամներ են:
Ռուսական կողմից մասնակցելու են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը, հայտնել է Կրեմլը:
Սակայն նշմարվում են մոտեցումների տարբերություններ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը նշել է, որ այս քննարկումները կորոշեն, թե արդյոք ռուսները լուրջ են խաղաղության բանակցությունների հարցում, «թերևս նաև այն, թե արդյոք այդ առաջին քայլն ընդհանրապես հնարավոր է»: Կրեմլն էլ հայտարարել է, որ բանակցությունները կկենտրոնանան «ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ համալիրի վերականգնման» վրա:
Մինչ մարտերը շարունակվում են, և Ռուսաստանը դանդաղ, բայց կայուն առաջխաղացում է գրանցում, Լավրովը բացառել է Ուկրաինայի տարածքի 20 տոկոսի զիջումը, որը ներկայումս վերահսկում են իրենք:
Արաբական Միացյալ Էմիրություններ այցելության ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Սաուդյան Արաբիայում անցկացվող բանակցությունները:
«Ուկրաինան առանց Ուկրաինայի ցանկացած բանակցություն դիտարկում է որպես անարդյունավետ, և մենք չենք կարող ճանաչել… մեր մասին ցանկացած համաձայնագիր՝ առանց մեզ»,- ասել է նա լրագրողներին:
Թրամփի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը շաբաթ օրը հայտարարել է, որ Եվրոպան տեղ չի ունենա բանակցային սեղանի շուրջ: Սակայն երկուշաբթի Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Զելենսկին և Ուկրաինայի ժողովուրդը պետք է որոշեն՝ ընդունել որևէ համաձայնագիր, թե ոչ:
Վաշինգտոնն արդեն հարցաթերթիկ է ուղարկել եվրոպական մայրաքաղաքներ՝ հարցնելով, թե ինչով կարող են նրանք նպաստել Կիևի անվտանգության երաշխիքներին, և ով է պատրաստ զորքեր տեղակայել:
Հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կապահովի եվրոպական աջակցության երաշխիքները, Քելոգը պատասխանել է. «Դուք ոչ մի տարբերակ չեք հանում սեղանից»:
Եվրոպայի առաջնորդները ձգտում են ազդել ԱՄՆ-ՌԴ գործարքի վրա
27 անդամ երկրներից բաղկացած ԵՄ-ն անցկացրել է Ուկրաինայի վերաբերյալ բազմաթիվ գագաթնաժողովներ, սակայն չի կարողացել ավելի մոտեցնել պատերազմի ավարտը, քանի որ Ռուսաստանը դիմադրել է տնտեսական և դիվանագիտական պատժամիջոցների աննախադեպ տարափին:
Ֆրանսիան հայտնել է, որ Փարիզի բանակցություններում կքննարկվեն «անվտանգության երաշխիքները, որոնք կարող են տրամադրել եվրոպացիներն ու ամերիկացիները՝ միասին կամ առանձին», որտեղ խաղաղապահները միայն մեկ տարր են:
Բրիտանիան ԵՄ անդամ չէ, բայց եղել է Ուկրաինայի առաջատար աջակիցներից: Դիվանագետները նշում են, որ Բրիտանիան և Ֆրանսիան՝ Եվրոպայի առաջատար ռազմական ուժերը, նոյեմբերից ի վեր քննարկում են զինադադարին աջակցելու տարբերակները:
Սթարմերը, որը, ակնկալվում է, հաջորդ շաբաթ կհանդիպի Թրամփի հետ Վաշինգտոնում, կիրակի ասել է, որ պետք է սերտ համագործակցի Վաշինգտոնի հետ:
Նա ասել է, որ Բրիտանիան պատրաստ է առաջատար դեր խաղալ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ապահովման գործում, ներառյալ անհրաժեշտության դեպքում «մեր սեփական զորքերը տեղակայել երկրում»:
«Այս պատերազմի ավարտը, երբ այն գա, չի կարող պարզապես դառնալ ժամանակավոր դադար, մինչև Պուտինը կրկին հարձակվի»,- գրել է նա Daily Telegraph թերթում: