Փետրվարի 14-ին Երևանում կայացավ «44. Պարտություն։ 2020-ի Արցախյան պատերազմը. իրողություններ և հետևություններ» գրքի շնորհանդեսը։ Գրքի հոդվածների շարքում գլխավորը Ժնևի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս, լրագրող Վիգէն Չըթըրեանի հետազոտությունն է 2020-ի մարտական գործողությունների մասին, որը հիմնվում է Հայաստանի և Արցախի՝ երեք տասնյակից ավելի ռազմական և քաղաքական գործիչների ու ղեկավարների հետ հարցազրույցների վրա։
Գիրքը հրատարակվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության աջակցությամբ։