Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող հաղորդակցային ուղու (Արաքսի միջանցք) հարցը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման, Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման և այլ նախագծերի իրականացման ընթացքը։ Այս մասին հայտնում է vesti.az-ը, հղում անելով Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆիի հետ հանդիպել է Թեհրանում։
Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, ներդրումները, տրանսպորտը և տարանցումը, նավթի և գազի ոլորտը, էներգետիկան և հումանիտար հարցերը:
Վերանայվել է ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունների հաստատման ընթացքը։