Ինչո՞ւ են շարունակվում հոսանքազրկումները, և ի՞նչ ներդրումներ է անում ՀԷՑ-ը

«Վերջին տարում հոսանքազրկումների 22%-ը պայմանավորված է շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասմամբ». նշում է Հայաստանի էլեկտրական ցանցերի տեխնիկական տնօրեն Դավիթ Գրիգորյանը՝ անդրադառնալով Երևանում հաճախակի դարձած հոսանքազրկումներին: «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում նա տեղեկացնում է, որ մինչև 2026 թվականի վերջը նախատեսվում է ավարտին հասցնել Երևանի կենտրոնում 38 կմ երկարությամբ ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքները՝ երաշխավորելով 98%-ով անխափան էլեկտրամատակարարում:

Մեկնաբանել