Կասիլյաս. Ռեալի Ֆուտբոլիստները սովոր են տանջվել մինչև վերջին րոպեները

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսաիայի» հետ ոչ-ոքի (2:2) խաղալուց հետո Մադրիդի «Ռեալը» դարպասապահ Իկեր Կասիլյասը գովեստի խոսքեր է ասել մրցակցի հասցեին:

««Ռեալի» Ֆուտբոլիստները սովոր են տանջվել մինչև վերջին րոպեները: Մենք կարողացանք 1 միավոր վաստակել մեզ համար բարդ ընթացք ստացած խաղում: «Բորուսիայի» հետ 2 խաղերն ապացուցեցին, որ այն շատ ուժեղ թիմ է:

Դժվար է հավատալ, որ նրանք անհաջող են հանդես գալիս Բունդեսլիգայում, իսկ Չեմպիոնների լիգայում` այդքան լավ: Ցավալի է, որ Իգուաինը վնասվածք ստացավ, բայց մենք շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենք, որոնցից կարելի ընտրել»,- Կասիլյասի խոսքերն է մեջբերում AS-ը:

Մեկնաբանել