Էրդողանի նվերները Թուրքիային` թանկություն, դաժանություն և բանտ. Քըլըչդարօղլու

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության քաղաքականությունը: Ընդդիմադիր կուսակցապետն ասել է` Սիրիայի քաղաքականության մեջ Թուրքիան տանուլ տվեց, հաղորդում է Ozgur.gundem-ը:

«Ուշադրությո´ւն դարձրեք, մատով կանչվող արտգործնախարար կար, սակայն այժմ նրա ձայնը դուրս չի գալիս: «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երեք նվեր է մատուցել Թուրքիային` թանկություն, դաժանություն և բանտ»,- ասել է Քըլըչդարօղլուն: Նա մեղադրել է կառավարությանը նաև այն բանում, որ սխալ քաղաքականության հետևանքով ռուս-թուրքական հարաբերություններում լարվածություն է առաջացրել:

Քըլըչդարօղլուի և Էրդողանի փոխադարձ վիրավորանքները շարունակվում են: Ըստ ընդդիմադիր կուսակցապետի` Էրդողանն իրեն «անկիրթ բեդվին» է անվանել, որին ի պատասխան ինքն ասել է. «Լիբիայի, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի անապատներում թափառողը ես չեմ: Նայի´ր հայելուն և կտեսնես «անկիրթ բեդվինին»»:

Մեկնաբանել