«Ժառանգությունը» պատրաստ է ԲՀԿ-ի նախաձեռնության վերաբերյալ լսել առաջարկ

Խորհրդարանական կառավարման համակարգի անցման վերաբերյալ «Ժառանգությունը» պատրաստ է ԲՀԿ-ից լսել առաջարկ: «Եթե ԲՀԿ-ն նմանատիպ առաջարկով հանդես գա, մենք պատրաստ ենք խորհրդակցել իրենց հետ»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` հավելելով, որ իր անձնական վերաբերմունքն այս հարցին ևս դրական է:

Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 6-ին հայտարարել էր, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսելու կառավարման խորհրդարանական համակարգի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ: