ՌԴ և ԱՄՆ անվտանգության և ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների համար կարող են պայմաններ ստեղծվել, հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկում է։ Այս մասին Պետական դումայում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ինչպես ցույց տվեցին երեկվա բանակցությունները, բոլոր ուղղություններով հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկում է։ Առնվազն կա պատրաստակամություն՝ սկսելու այդ գործընթացը և լուծելու ոչ միայն ուկրաինական ճգնաժամը, այլև ստեղծելու պայմաններ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական և աշխարհաքաղաքական ոլորտում գործընկերության վերականգնման և ընդլայնման համար»,- ասել է Լավրովը։
Նախարարն ընդգծել է, որ երկրներին անհրաժեշտ է «մաքրել Բայդենի վարչակազմի ժառանգությունը»։ Ըստ Լավրովի՝ ԱՄՆ նախկին ղեկավարն արել է ամեն ինչ երկրների միջև երկարաժամկետ գործընկերության հիմքերը ոչնչացնելու համար։
Լավրովը նաև ասել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի ազգային շահերը երբեք լիովին չեն համընկնի, բայց շահերի տարբերությունը չպետք է հանգեցնի հակամարտության։
«Մենք սկսել ենք հեռանալ անդունդի եզրից, որտեղ մեր հարաբերությունները հասցրել էր Բայդենի վարչակազմը, բայց սրանք միայն առաջին քայլերն են։ Մթնոլորտը դրական է, կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը և ինչ քայլեր կձեռնարկվեն»,- ասել է Լավրովը։
Ռուսական և ամերիկյան պատվիրակությունները փետրվարի 18-ին Էր Ռիադում անցկացրել են բանակցություններ, որոնք տևել են մոտ 4,5 ժամ։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ ԱՄՆ-ից Սաուդյան Արաբիայում բանակցություններին մասնակցել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցը և ամերիկյան առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։
Աստված Լավրովին տվել է սթափ միտք եվ ուղեղ։ Միշտ հիացած եմ մնացել նրա կուռ տրամաբանությամբ ։ Երանի Չէր հայերը ժամանակին ընդունեին Լավրովի Պլանը։ Հայի եդին խելք։ ։ՉՉՉ