Արոնյանն ու Մովսեսյանը կմասնակցեն Tata Steel շախմատային փառատոնին

Լևոն Արոնյանը 2013 թ. հունվարի 12-27-ը կմասնակցի Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվելիք Tata Steel շախմատային փառատոնի գլխավոր մրցաշարին: Այս մասին հաղորդում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արոնյանի մրցակիցները կլինեն 13 ուժեղագույն գրոսմայստերներ, այդ թվում` Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը:

Սերգեյ Մովսեսյանը նույն օրերին կմասնակցի Վեյկ ան Զեեի փառատոնի B մրցաշարին: Այստեղ նույնպես հանդես կգան 14 ճանաչված գրոսմայստերներ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com