Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված. Շարմազանովը` ԲՀԿ նախաձեռնության մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանել է խորհրդարանական կառավարման համակարգի անցման վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջարկը:

Հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Կառավարման խորհրդարանական համակարգի անցման առաջարկություններով հանկարծահաս հանդես եկողների հետևում չտեսնել մարդկանց, որոնք որևէ այլ կերպ, սեփական դեմքով, առանց շղարշվելու իշխանության գալու հնարավորություն չունեն, առնվազն քաղաքական կարճատեսություն է: Սա ավելի քան ակնհայտ է: Պարզունակ քայլ է և ակնհայտ՝ որտեղ մշակված: Իսկ հետագա զարգացումներն իրականում քաղաքական ուժերի ու հոսանքների համար շատ ավելի նման կլինեն դիմակազերծման մի գործընթացի. հիմա արդեն ավելի ակնառու կլինի քաղաքական դաշտի բոլոր խաղացողների իրական դեմքը՝ հետևելով այս հարցի շուրջ նրանց քայլերին»:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը նոյեմբերի 6-ին հայտարարելէր, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական այլ ուժերի հետ խորհրդակցություններ է սկսելու կառավարման խորհրդարանական համակարգի և 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ:

Մեկնաբանել