Մրցավարները չեն բողոքել Մանչինիի դեմ

ՈւԵՖԱ-ն որոշել է չպատժել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Մանչինիին այն բանի համար, որ իտալացի մասնագետն «Այաքսի» հետ (2:2) խաղից հետո մտել էր խաղադաշտ և քննադատել էր հանդիպման գլխավոր մրցավար Պետեր Ռասմուսենին:

The Guardian-ի տեղեկություններով՝ այդ դրվագը չի հիշատակվել ո՛չ գլխավոր մրցավարի, ո՛չ հանդիպման տեսուչի ներկայացրած հաշվետվությունում: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Մանչինին կորակազրկվի 1 խաղով:

Մարզական գործընկեր` SportArmenia.com