Գյումրիում ընտրությունները՝ մարտի 30-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում որոշում է կայացրել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակել մարտի 30-ին։ Միաժամանակ հաստատվել է ընտրությունների կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են գրանցվել և ստանալ էլեկտրոնային ցուցակների ձևավորման օգտահաշիվներ փետրվարի 21-ից մինչև մարտի 5-ը՝ ժամը 18:00-ն։

Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո քաղաքի ավագանու իշխող «Բալասանյան» դաշինքը 2023թ. հոկտեմբերին առանց բացատրության հրաժարվեց քաղաքի կառավարումից: Այս իրադարձությունը հանգեցրեց արտահերթ ընտրությունների անհրաժեշտության: Մինչ արտահերթ ընտրությունները, Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում անցկացրեց ներկուսակցական ընտրություններ (փրայմըրիզ)։

Վարչապետի որոշմամբ փրայմըրիզի հաղթած թեկնածու Սարիկ Մինասյանը նշանակվեց Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Մեկնաբանել