2013թ. կհրատարակվի «Անանիա Շիրակացի. ուսումնասիրություններ» գիրքը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի է ունեցել Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միոջոցառումների իրականացման հանձնաժողովի նիստը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

Անդրադարձ է կատարվել հոբելյանական ծրագրում ընդգրկված միջոցառումների իրականացման ընթացքին և արդյունքներին: Մասնավորապես, նշվել է, որ արդեն իսկ տեղի է ունեցել «Աստղագիտական ժառանգությունն ազգային մշակույթում» թեմայով միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով, որին մասնակցել են 50-ից ավելի գիտնականներ:

Կազմակերպվել է նաև Անանիա Շիրակացուն նվիրված երիտասարդ աստղագետ­ների միջազգային դպրոց, թեմատիկ գրքային ցուցահանդեսներ, ստեղծվել է Անանիա Շիրակացի թվային շտեմա­րան­ և կայք, տեղի է ունեցել «Անանիա Շիրակացի-1400» հոբելյանական ցուցահանդես: Անցկացվել է նաև «Շիրակացու օրեր» ավանդական փառատոնը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում բարեկարգման աշխատանքներ են կատարվել Կումայրիի 7-րդ դարի եկեղեցու տարածքում: Հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպվել են Անանիա Շիրակացուն նվիրված բաց դասեր, քննարկումներ և այլն: Նախատեսվում է 2013թ. հրատարակել «Անանիա Շիրակացի. ուսումնասիրություններ» գիրքը:

Այնուհետև քննարկվել են նիստի մասնակիցների առաջարկները՝ Անանիա-Շիրակացու 1400-ամյակին նվիրված այլ հոբելյանական միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:

Վարչապետը հանձնարարել է շարունակել միջոցառումները կազմակերպել բարձր մակարդակով և հանրությանը ներգրավել այդ գործընթացում:

Մեկնաբանել